Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված. Նիկոլ Փաշինյան

473
0

Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է մնալ լարված, բայց, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի որոշակի կայունացում ունենք, ճեպազրուցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց այս հանգամանքը մեզ ոչ թե պետք է թուլացնի, այլ ավելի բարձրացնի մեր զգոնությունը: Մեր բանաձևը կրկին մնում է մեկը՝ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության մեծացումը», — նշեց նա՝ կրկին շեշտելով դիմակ կրելու, ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու կարևորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ