Գլխավոր էջ Նորություններ Պարետը տալիս է գետնով դիմակ կրելու սեփական նախաձեռնությունը. Գրիգորյան

Պարետը տալիս է գետնով դիմակ կրելու սեփական նախաձեռնությունը. Գրիգորյան

923
0
Շատ մարդիկ, տեսնելով պաշտոնյայի անլուրջ վերաբերմունքն իր իսկ ստորագրած օրենքների նկատմամբ,հասկանում են, որ իմաստ չկա, որ իրենք պահեն և հարգեն այդ օրենքը. այսպիսի կարծիք իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց բժիշկ Գևորգ Գրիգորյանը:
 
 
« Ովքե՞ր են հիմա դիմակ կրում, ո՞վ չի կրում: Իհարկե, հիմա բոլորին են պարտադրում դիմակ կրել, տուգանում են նրանց, ովքեր դիմակ չեն կրում, նույնիսկ ամուսին և կին, քույր և եղբայր, մայր և երեխա նույն մեքենայում գտնվելիս պետք է դիմակ կրեն: Բոլորին խիստ պարտադրում են կրել դիմակ, սակայն, չգիտես ինչո՞ւ այդ դիմակ կրելը չի անդրադառնում սրճարաններում ժամանց անցկացնողներին: Իհարկե, ես հասկանում եմ, որ սնվելով կամ սրճելով անհնար է դիմակ կրել, բայց հավատացած եղեք, որ երբ որևէ մեկը սկսում է պարտադրել մեկ այլին կրել դիմակ, ապա ինքն է պարտավոր իր օրինակով ցույց տալ: Եթե ես պատճառում եմ անհարմարություն Ձեզ, ապա պարտավոր եմ այդ անհարմարությունը նաև պատճառել ինձ: Ի՞նչ է դա ենթադրում. օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր որոշումով պարտադրել է կրել դիմակ, ուրեմն ինքը պարտավոր է կրել դիմակ, թող մի քանի օր էլ սրճարան չգնա, այդ սուրճն ըմպի իր տանը կամ կառավարական առանձնատանն իր քաղաքական հոր հետ: Մի քանի օրվա ընթացքում նրան մի քանի անգամ տեսան բաց տարածքում առանց դիմակի, իսկ այսօր արդեն համացանցում տեսանյութ տարածվեց որում Տիգրան Ավինյանը և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը առանց դիմակ նստած են սրճարանում: Եթե մենք բոլորս պարտավոր ենք դիմակ կրել իրար չվարակելու համար, բա ո՞նց է ստացվում, որ իրենք փակ տարածքում սնվում են առանց դիմակ, իսկ մնացած մարդկանց պարտադրում են դիմակ կրել: Դա ի՞նչ երկակի ստանդարտներ են»,-ասաց Գրիգորյանը:
 
Նրա խոսքով՝ բնակաբար մարդիկ սկսելու են անլուրջ վերաբերվել օրենքներին, ինչպես անլուրջ վերաբերվեցին արտակարգ դրությանը, ինքնամեկուսացմանը և այլն: Այսինքն պարետը, ով պատասխանատու է դիմակ կրելու օրենքի համար, սեփական նախաձեռնությունը տալիս է գետնով, չի պահպանում օրենքը:
 
Գևորգ Գրիգորյանը նաև հավելեց, որ այսօր տարածված տեսանյութում Տիգրան Ավինյանը նաև իրեն թույլ է տալիս ինչ-որ ուղերձներ և բարևներ փոխանցել:
 
 
«Դա ամեն մարդու անձնական գործն է, թե ինչ է ասում, բայց պահվածքի լկտիությունն օրինակ ինձ որպես իրավագիտակից և գիտակից քաղաքացի , ինձ որպես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ թույլ է տալիս ասել, որ ես թքած ունեմ պարետի որոշումների վրա, թքած ունեմ Առողջապահության նախարարի ասածների վրա կամ ՀՀ Վարչապետի ասածների վրա: Այս ամենը պաայմանավորված է նրանով, որ նրանք իրենք թքած ունեն այդ ամենի վրա»,-ասաց Գրիգորյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ