Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 34 մարդ է մահացել

Եգիպտոսում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 34 մարդ է մահացել

408
0

COVID-19-ով վարակման դեպքերի թիվը Եգիպտոսում գերազանցել է 35 հազարը, գրանցվել է վարակի մոտ 1400 նոր դեպք, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունում:

«Արձանագրվել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի 1365 նոր դրական արդյունք, դրանք գրանցվել են հիվանդների հետ նախկինում շփվածներին հետևելու ընթացակարգի միջոցով: Մեկ օրվա ընթացքում 34 մարդ է մահացել հիվանդությունից», — նշվում է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուգահեդի տարածած հայտարարության մեջ:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Կահիրեի հյուսիսային նահանգներում, Գիզայում, Քալյուբիայում:

Մուգահեդի խոսքով՝ բոլոր նոր հիվանդները կորոնավիրուսային հիվանդանոցներում են ևւ բուժօգնություն են ստանում ԱՀԿ ցուցումների համաձայն:

«Եգիպտոսում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը 35 444 մարդ է, առողջացել է 9375 մարդ, մահացել է 1271-ը», — հայտնել է Մուգահեդը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ