Գլխավոր էջ Գլխավոր Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կինը ևս վարակված է կորոնավիրուսով

Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կինը ևս վարակված է կորոնավիրուսով

500
0

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր ևս  հետաձգվեց:

Դատարանը ստացել էր Սեյրան Օհանյանի պաշտպաններցի և Կարեն Մեժլումյանի դիմումներն այն մասին, որ իրենք վարակված են COVID 19-ով, ու թեև հիմա հիվանդանոցից դուրս  են գրվել, սակայն պետք է գտնվեն 14-օրյա  կարանտինում, ուստի խնդրում են հետաձգել այսօրվա դատական նիստը:

Դիմում էր ստացվել նաև ամբաստանյալ Արմեն Գևորգյանից: Նա տեղեկացնում էր, որ COVID 19-ով վարակված է նաև իր կինը՝ Թարամա Գևորգյանը: Նրանք ևս գտնվում են խիստ մեկուսացման մեջ: Ամբատսանյալը խնդրել էր հետաձգել նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը  նիստը հետաձգեց մինչև հունիսի 23-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ