Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 2095 նոր դեպք

Իրանում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 2095 նոր դեպք

422
0

Իրանում կորոնավրուսով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 175 927-ի, մահվան դեպքերինը՝ 8425-ի, գրանցվել է ապաքինման 138 457 դեպք: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության  եւ բժշկական կրթության նախարարության մամուլի քարտուղար Սիմա Սադաթ Լարին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

«Վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2095 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 927-ի»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ վերջին մեկ օրում մահացել է 74 մարդ՝ հավելելով, որ Իրանում ընդհանուր առմամբ մահացել է արդեն 8425 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ