Գլխավոր էջ Գլխավոր Տանը բուժվող կորոնավիրուսով հիվանդները 14 օր հետո համարվում են բուժված․ Արսեն...

Տանը բուժվող կորոնավիրուսով հիվանդները 14 օր հետո համարվում են բուժված․ Արսեն Թորոսյան

4054
0

ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր  ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է  կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների առողջացումներին։ Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակակիրների թվի նման ցուցանիշները պայմանավորված են ռազմավարության փոփոխությամբ։ Նախարարը տեղեկացրեց, որ  մայիսի կեսերից որոշում կայացվեց այն քաղաքացիներին, ովքեր չունեն կորոնավիրուսի սիմպտոմներ կամ ունեն թեթև սիմպտոմներ, տեղափոխել տնային պայմաններում բուժում ստանալու.

«Եվ այնպես ստացվեց, որ մոտ 1000 հոգի դուրս գրվելով այդ հաստատություններից համակարգում չնշվեցին որպես առողջացածներ։ Այդ 14 օրերի ընթացքում մենք բուժված համարում ենք միայն այն քաղաքացիներին, ովքեր ուղիղ հիվանդանոցից են դուրս գրում կրկնակի բացասական թեստավորումով։ Եվ այդ 14 օրվան մոտենալուն զուգընթաց, առողջության առաջնային պահպանման կենտրոնները ֆիքսում են այդ 14 օրվա ավարտը և քաղաքացու առողջացման հանգամանքը։ Նույն համակարգը գործում է նոր դեպքերի համար, ովքեր բուժվում են տանը։ Հետեւություններ անելիս պետք է հասկանալ, որ սա ռազմավարության փոփոխության արդյունք է, ոչ թե ինչ-որ ճեղքում հակահամաճարակային պրոցեսի»։

Նախարարի խոսքով՝ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի թիվը մեծ է.«Նոր ծավալումների շնորհիվ մենք կարողանում ենք դեռ նրանց առողջության մասին հոգ տանել»։

Թորոսյանը նշեց՝ պետք է պատրաստ լինել վաղվա բուժվածների թվի մեծ լինելուն. «Այդ թվից շատ-շատ մեծ կլինի։ Ուզում եմ նշել, որ դրանք այն մարդիկ են,ովքեր տանն են, ովքեր թեթև են տանում կամ առանց սիմպտոմների, պարզապես ունենք դրական ախտորոշում։ Մենք 14 օրը լրանալու պես իրենց ֆիքսում ենք բուժված։ Նրանց մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր հիվանդանոցից են դուրս գրվում՝ ծանր բուժումից հետո։ Բայց դրանք թվի մեջ մեծ տոկոս չեն կազմում։ Սա եկեք ֆիքսենք և հարցը համարենք փակված։ Այլ տարբերակ պարզապես չունեինք այս թիվը ֆիքսելու, որովհետև տնային բուժում ստացող քաղաքացիները վերջանական թեստավորում չեն անցնում, նրանք համարվում են բուժված իրենց 14 օրյա հսկողությունը լրանալուն պես, եթե ընթացքում հոսպիտալացման կարիք չի լինում»։

Մանրամասն տեսանյութում՝

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ