Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. արտադրամասերի գործունեությունը ժամանակավորապես...

Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. արտադրամասերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

497
0

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասենրում ՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակակվածների մեծ թիվ է հաստատվել: Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո,երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։

«Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում ՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և՛ «Լենտեքսում», և՛ «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետի փոխանցմամբ` երկու ընկերություններում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են։ «Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել առայժմ չաշխատել  երկշաբաթյա ժամկետով, իսկ  «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։

«Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև երկու ընկերություններին վերաբերող պարետի որոշում էլ լինի, բայց այս պահին դեռ չկա։ Բոլոր աշխատակիցներին հստակ ինքնամեկուսացման ցուցում է տրված։ Նրանց հետ կոնտակտավորների շրջանակն է ճշտվում, իսկ ընտանիքների անդամները գտնվում են պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների անմիջական հսկողության տակ։ Մեր մարզը բաժանված է 14 գոտիների, յուրաքանչյուր գոտին ունի իր պատասխանատու բժիշկն ու ոստիկանը, հենց նրանք էլ վերահսկում են մեկուսացածներին»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։

Շարունակությունը՝ shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ