Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսն ԱՄՆ-ում մինչև օգոստոս կարող է խլել 150 000 մարդու կյանք

Կորոնավիրուսն ԱՄՆ-ում մինչև օգոստոս կարող է խլել 150 000 մարդու կյանք

3115
0

Միացյալ Նահանգներում կանխատեսել են, որ մինչեւ օգոստոս կորոնավիրուսային ինֆեկցիայից կարող է մահանալ 145 700 մարդ։Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի համալսարանը։ Սա 5 հազարով ավելին է, քան մինչ այս արված կանխատեսումը։

Ներկայումս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 113 հազարը, իսկ հիվանդների թիվը գերազանցել է 2,02 միլիոնը։ Աշխարհում հիշեցնենք, որ հունիսի ութին կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է ավելի քան 7,2 միլիոն մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 409 հազարը, իսկ առողջացածների թիվը մոտ է 3,6 միլիոնին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ