Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզում ձևավորվել է հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ

Շիրակի մարզում ձևավորվել է հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ

454
0

Շիրակի մարզում ձևավորվել է  հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբ, որը կօգնի մարզային իշխանություններին հակահամաճարակային գործողությունների իրականացման գործում: Հունիսի 8-ին  Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմն առցանց հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։

Շիրակի մարզպետը ողջունեց նախաձեռնությունը՝ նշելով, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան։ «Ուրախ եմ, որ մարզում կան հետաքրքրվող անձիք, ովքեր պատրաստ են կանգնել պետության կողմից իրականացվող քայլերի կողքին ու դրան զուգահեռ իրենց գործիքակազմերով՝ հանրային ձևաչափով ու կամավորական սկզբունքով, աջակցել հակահամաճարակային գործողությունների իրականացմանը, իրազեկմանն ու վերահսկման մեխանիզմների կիրառմանը: Այս փուլում այս աջակցությունը խիստ կարևոր է»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։

Շտաբի անդամները ներկայացրին իրենց մտահոգություններն ու առաջարկությունները՝ նշելով, որ համավարակի դեմ պայքարում հաջողելու համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը:

«Այն խնդիրները, որոնք կառավարությունն ու  պարետատունը դրել են իրենց առջև,  իրավիճակից հնարավորիս արագ դուրս գալու համար, միայնակ հնարավոր չէ լուծել. հանրությունը ևս այստեղ շատ անելիք ունի՝  սկսած իրազեկումից մինչև վիճակի հետազոտություն՝ ինչը և պատրաստ է անել շտաբը»,-նշեց շտաբի անդամ Ղարիբ Հարությունը:

Նախաձեռնող խումբը նախատեսում է ուսումնասիրություններ իրականացնել արագ արձագանքման ենթակա երեք ուղղություններով՝ հետազոտական, իրավիճակի վերլուծության, գնահատման, ինչպես նաև արագ արձագանքման գործողությունների և պարետատան, պետական կառավարման, մարզային ու տեղական իշխանությունների և այլ կառույցների հետ աշխատանքի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ