Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը պետք է դադարի մրցել ցինիզմով և մեծամտությամբ բոլորի հետ և...

Արսեն Թորոսյանը պետք է դադարի մրցել ցինիզմով և մեծամտությամբ բոլորի հետ և հաղթել այդ պայքարում. ԼՀԿ (տեսանյութ)

859
0

Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով դիտրակմանը, որ Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում հիշեցրել է, որ հենց «Լուսավոր Հայաստանն» է դեմ եղել արտակարգ դրության երկարացմանը, դիմակ կրելուն, ասաց.

«Ես չեմ պատրաստվում Արսեն Թորոսյանի ստատուսները մեկնաբանել. ինքը մեկ բան պետք է անի՝ դադարել մրցել մեծամտությամբ, ցինիզմով բոլորի հետ եւ հաղթել այդ պայքարում։ Մենք դեռ փետրվարի 24-25-ին ենք առաջարկել միջոցներ ձեռնարկել: Եթե մինչեւ մարտի 1-ը, երբ գրանցվեց առաջին դեպքը, գործողություններ ձեռնարկված լինեին, նաեւ սահմանները փակելու, գուցե անգամ արտակարգ դրության կարիք չլիներ: Այդ մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը: Մենք ամեն օր հայրենակիցներ ենք կորցնում, դա պետք է լինի քաղաքական մեծամասնության օրակարգը, ոչ թե տարբեր տիպի բամբասանքները կամ այլ օրակարգեր բերելը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ