Գլխավոր էջ Նորություններ Հանրային հեռուստաընկերությունում կորոնավիրուսով վարակվել է 3 անձ, 8-ը՝ մեկուսացված է

Հանրային հեռուստաընկերությունում կորոնավիրուսով վարակվել է 3 անձ, 8-ը՝ մեկուսացված է

501
0

Ինչպես հայտնել ենք, մայիսի 25-ին, Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ուղիղ եթերի ժամանակ հաղորդավար Հայկ Նավասարդյանը բժշկական պաշտպանիչ դիմակով էր եթեր մտել և մինչ լուրերի թողարկումը սկսելը հայտարարեց, որ չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումների, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ուստի այսօրվանից եթեր են մտնելու դիմակով։

ArmDaily.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հանրային հեռուստաընկերություն, պարզելու, թե աշխատակիցների շրջանում քանի հոգի կա վարակված, որ բաժիններից և ինչ վիճակում են գտնվում պացիենտները:

Մեր հարցմանն ի պատասխան Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Հանրային հեռուստաընկերությունում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 3 դեպք:

Հարցին՝ ո՞ր բաժիններից են վարակվածները, կա՞ն մեկուսացվածներ, վարակվածների մեջ ծանր կամ ծայրահեղ ծանր դեպքեր կա՞ն, հեռուստաընկերությունից պատասխանել էին, որ Հանրային հեռուստաընկերությունը իրավասու չէ տեղեկատվություն տրամադրել, թե որ բաժիններից են կորոնավիրուսով վարակված անձինք, քանի որ նման տեղեկատվության տրամադրումը կարող է հանդիսանալ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում:

«Կոնտակտավորների շրջանակը բացահայտված է: Այս պահին կան մեկուսացվածներ, որոնք գտնվում են ՀՎԿԱԿ-ի և առաջնային բուժօգնություն իրականացնող հաստատությունների հսկողության տակ՝ թվով 8 հոգի: Վարակվածների մեջ եղել է 1 ծանր դեպք, ով արդեն ապաքինվել և վերադարձել է իր աշխատանքային պարտականություններին»,- հայտնել էին հեռուստաընկերությունից:

Նյութի աղբյուրը՝ АrmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ