Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել». Սմբատ Գոգյան

«Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել». Սմբատ Գոգյան

789
0

Սմբատ Գոգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։ Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ։

Եթե պարզվի 10% վարակված է, ուրեմն տարածման դեմն առնել այլևս չի լինի, բայց դա նաև կնշանակի, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը հիվանդությունը թեթև է տանում։ Այս դեպքում կարելի է առանց ռիսկերի մեծ թվով մարդկանց ներգրավել բժշկական համակարգի հզորացմանը։

Եթե ստացվի 1%, ուրեմն հիվանդությունը բավականաչափ լուրջ է, բայց տարածման տեմպը գցելու հնարավորություն կա։

Ու վերջապես, պետք է հստակ հասկանալ, թե կրկնակի վարակումը ռեալ վտանգ է, թե ոչ»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ