Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Առողջապահության նախարարության պաշտոնյաները գաղտնի՞ են պահում  ռուս գործընկերներից, որ իրենց իսկ կողմից...

Առողջապահության նախարարության պաշտոնյաները գաղտնի՞ են պահում  ռուս գործընկերներից, որ իրենց իսկ կողմից հովանավորյալ  կլինիկան ներգրավված է կոռուպցիոն ռիսկերի մեջ

9779
0

Մեկնարկեց հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումը:  Բացման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Իզմիրլյան»  բժշկական կենտրոնի տնօրեն Արեմն Չարչյանը: Ըստ օրակարգի՝  ֆորումին մասնակցելու էր նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնաիկա  Իգորեվնա Սկվորցովան, սակայն նա ինչ-ինչ պատճառներով իր փոխարեն Հայաստան էր ուղարկել կրթության գծով փոխնախարար Տատիանա Վլադիմիրովնային:

Բացման խոսքից հետո ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը և ՌԴ առողջապահության  փոխնախարար Տատիանա Վլադիմիրովնան  հանդես եկան կարճ հարցուպատասխանով լրագրողների հետ:

Medmedia-ի թղթակիցը, հնչեցնելով հետևյալ հարցը՝ ի՞նչ գործնական հեռանկարներ ունի Հայ-Ռուսական համագործակցությունը առողջապահության ոլորտում և ինչպե՞ս կանդրադառնա այդ համագործակցության վրա այն փաստը, որ Հայաստանում գործունեություն ծավալող Ռուսական «ՄԻԲՍ» ախտորոշիչ կենտրոնի մասին անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ այն ակնհայտորեն ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ, այդպես էլ պատասխան չստացավ բուն հարցի մասով:

Փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հնչեցված հարցին,  սկսեց ներկայացնել ֆորումի նպատակը և շեշտեց, որ ոչինչ չի կարող խոչընդոտել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը.  Ռուսատանյան «ՄԻԲՍ» կլինիկայի հայաստանյան մասնաճյուղի մասին, որը ղեկավարում է նախարար Արսեն Թորոսյանի կինը և որի պետֆինանսավորումը չորս անգամ աճել է, չեղավ ոչ մի արձագանք:

Իսկ թե ինչպես ներկայացվեց հարցի և փոխնախարարի լղոզված պատասխանի էությունը ՌԴ առողջապահության  նախարարության փոխնախարարին, կմնա միայն ՀՀ առողջապահության նախարարի հավատարիմի՝ Դավիթ Պետրոսյանի և ՌԴ փոխնախարարի գաղտնիքը, քանի որ վերոնշյալ երկար հարցի պատասխանը վերջինիս թարգմանությամբ տևեց մի քանի վայրկյանից ոչ ավել:

Փաստացի ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները գաղտնի են պահում  ռուս գործընկերներից, որ, ըստ շրջանառվող լուրերի, իրենց իսկ կողմից հովանավորյալ  կլինիկան ներգրավված է կոռուպցիոն ռիսկերի մեջ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ