Գլխավոր էջ Նորություններ ՄԱԳԱՏԷ-ն 80 երկրի մատակարարել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար սարքավորումներ

ՄԱԳԱՏԷ-ն 80 երկրի մատակարարել է կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար սարքավորումներ

417
0

Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունն ավելի քան 80 երկրի մատակարարել է սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման համար։ Առաջիկա օրերին եւ շաբաթներին մատակարարումները կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայությունը։ Խոսքը 250 լրակազմ սարքերի եւ հավելյալ նյութերի մասին է, որոնք անհրաժեշտ են նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման համար։ Առաջին երկիրը, որը ստացել է օգնությունը՝ Պերուն է։ՄԱԳԱՏԷ-ից հայտնել են, որ օգնության համար 120 երկիր դիմել է իրենց եւ սա օգնության տրամադրման ամենամասշտաբային ակցիան է, որն իրականացնում է կազմակերպությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ