Գլխավոր էջ Նորություններ Համավարակի վերադարձի վտանգ կա. Վրաստանի գլխավոր համաճարակաբան

Համավարակի վերադարձի վտանգ կա. Վրաստանի գլխավոր համաճարակաբան

556
0

Վրաստանի գլխավոր համաճարակաբան, Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն կարծում է, որ համավարակի վերադառնալու սպառնալիքն իրական է, սակայն գխավորը վարակվածների և առողջացածների հարաբերակցությունը պահպանելն է: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի «Առաջին ալիքի» եթերում:

Նրա խոսքերով՝ բոլոր երկրներում սահմանափակումների թուլացումը բերել է վարակի դեպքերի բռնկման:

Ըստ նրա՝ մի կողմից պետք է հնարավորություն ընձեռել զարգացնել տնտեսությունը, իսկ մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն կրել առողջապահության համար:

Գամկրելիձեի կարծիքով՝ եթե վարակի երկրորդ ալիքը սկսվի աշնանը, ապա այն նախորդի համեմատ ավելի մեղմ կլինի:

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, պաշտպանենք հեռավորությունը և կրենք պաշտպանիչ դիմակներ: Հաճախ լվացեք ձեռքերը, մշակեք ախտահանիչ նյութերով և խուսափեք հավաքույթներից»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ