Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ․ Զարուհի Բաթոյան

Ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ․ Զարուհի Բաթոյան

473
0

Եթե մեքենայում մեկից ավելի ուղևոր կա, բոլորը պետք է դիմակ կրեն, եթե անգամ նույն ընտանիքի անդամներ են։ Սա պարետի որոշումներից է, ուստի պարտադիր է բոլորի համար։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ընտանիքի անդամները դիմակ կրեն մեքենայի մեջ, եթե նույն տանն են ապրում։ Պատասխանը պարզ է․ հնարավոր չէ միանգամից նույնականացնել ընտանիքի կազմը, փողոցում կարգը պահպանելիս՝ բոլոր ուղևորներից պահանջել անձնագիր, ամուսնության վկայական (որը ոչ բոլորն ունեն), երեխաների ծննդյան վկայական կամ այլ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն տվյալ անձանց՝ ընտանիք հանդիսանալու հանգամանքը։ Ուստի, սա նկատի ունենալով, պահպանեք կանոնները և առո՛ղջ եղեք»,- ասել է նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ