Գլխավոր էջ Օրվա թեման Սուր լարինգիտ (կոկորդաբորբ). ինչո՞ւ և ե՞րբ անհանգստանալ

Սուր լարինգիտ (կոկորդաբորբ). ինչո՞ւ և ե՞րբ անհանգստանալ

1464
0

Ձեզ անհանգստացնում են թուլությունը, տենդը,  գլխացավը, ձայնի փոփոխությունը, կոկորդի ցավն ու հազը, ապա հավանականություն կա, որ Ձեզ մոտ զարգանում է սուր լարինգիտ: Իսկ թե ո՞րն է այս խնդրի առաջացման պատճառը MedMedia.am-ը տեղեկացել է «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի փոխտնօրեն, Օտորինոլարինգոլոգ բ.գ.թ.  Արայիկ Ղարիբյանից: «Սուր լարինգիտի պատճառ հաճախ հանդիսանում են գրիպի վիրուսները և ադրենովիրուսները»,-ասաց ԼՕՌ մասնագետն ու շեշտեց, որ խնդրի առաջացման խթանիչ կարող են լինել նաև բակտերիաները:  Ըստ նրա՝ դրանք կարող են լինել պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ,  որոնք առաջացնում են հիվանդությունը միայն այն ժամանակ, երբ լորձաթաղանթի պաշտպանիչ գործառույթները նվազում են: «Երբեմն սուր լարիինգի պատճառը դառնում է կոնկրետ բակտերիալ վարակ, օրինակ, դիֆթերիայի բակտերիաները»,-նշեց զրուցակիցս: Վերջինիս խոսքով՝ քիչ չեն դեպքերը երբ խնդիրը զարգանում է սնկերի պատճառով: «Կանդիդոզ լարինգիտը կարող է առաջանալ, որպես ինհալացիոն կորտիկոստերոիդներով երկարատեւ բուժման բարդություն, ինչպես նաև հակաբիոտիկների օգտագործումից»,-ասաց Արայիկ Ղարիբյանը:

Շարունաելով միտքը՝  բժիշկն առանձնացրեց նաև ձայնալարերի ծանրաբեռնված աշխատանքը, որը հաճախ հանդիպում է ուսուցիչների, երգիչների մոտ` այսպես կոչված «դասախոսության» լարինգիտ անվանումով:  «Հարկ է պատճառների մեջ նշել նաև ծխելը, խոնավ, ցուրտ եղանակը, սառը հեղուկների, պաղպաղակի օգտագործումը»,-ընդգծեց ԼՕՌ բժիկը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ