Գլխավոր էջ Գլխավոր «Մնացել է մեկ կամ երկու շաբաթ նմանատիպ ծանր շրջանի»․ Հայկ Մանասյան

«Մնացել է մեկ կամ երկու շաբաթ նմանատիպ ծանր շրջանի»․ Հայկ Մանասյան

1845
0

Վարչապետը շրջապատված է ամենաուժեղ բժիշկներով, սակայն վարակվել է կորոնավիրուսով։ Նշանակում է ստեղծված իրավիճակը անվերահսկելի է։  Կարանտիններով, սահմանափակումներով հնարավոր է այս վիճակը կառավարել, բայց լուծել, արգելափակել անհնար է։ Մենք հիմա գտնվում ենք մի գործընթացի մեջ, որը անխուսափելի էր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձկման ընթացքում ասել է բժիշկ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։

«Մենք բոլոր հիվանդությոնները թողել ենք մի կողմ և կիզակետում դրել ենք կորոնավիրուսը, ու տեսնում ենք, որ այո, մահերը շատ են։ Ինչու՞․ որովհետև համաճարակը գտնվում է ծաղկման փուլում։ Իմ կանխատեսումներով մնացել է մեկ կամ երկու շաբաթ նմանատիպ ծանր շրջանի։ Ունենալու ենք այնպիսի ծանր շրջան, ինչպիսին ամեն շաբաթ արդեն տասնյակ տարիներ ունենք օնկոլոգիական հիվանդների հետ կապված»,- ասել է Հայկ Մանասյանը։

Նրա խոսքով Հայաստանին կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարման համար պետք է ոչ թե ուժային, այլ առողջապահական կառույց։ Հիվանդանոցներում տեղերը վերջանում  են, թե չեն վերջանում՝ կառավարության խնդիրն է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ