Գլխավոր էջ Նորություններ Մահաբերության ցուցանիշը բավականաչափ ցածր է՝ համեմատած համաշխարհային միջինի հետ․ Նարեկ Զեյնալյան

Մահաբերության ցուցանիշը բավականաչափ ցածր է՝ համեմատած համաշխարհային միջինի հետ․ Նարեկ Զեյնալյան

454
0

Այն դիմակները, որոնք մենք կրում ենք, միշտ ասել եմ, և հիմա էլ եմ ասում՝ 100 % -ով չեն ապահովագրում վարակվելուց։ Բայց սա չի նշանակում, որ մենք դիմակ չպետք է կրենք, որովհետև այն նվազեցնում է վարակամն հավանականությունը։ Այս մասին ԱԺ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

«Եթե կա որևէ գործողություն կամ միջոցառում, որը գեթ մեկ տոկոսով էլ կարող է կանխել վիրուսի տարածումը, պետք է իրականացվի։ Մահվան դեպքերով մեր երկիրը ամենևին էլ առաջին հորիզոնականներում չէ։ Բավականաչափ ցածր է մահաբերության ցուցանիշը ՝ համեմատած համաշխարհային միջինի հետ։ Որոշ եվրոպական երկրներում մահաբերության ցուցանիշը 13-15 %  է եղել, մեզ մոտ 1․5 %-ի շրջանակներում է։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ եմքն պետք է զգոնութունը թուլացնենք, միջոցառումները թուլացնենք»,-

Նրա խոսքով Հայաստանում թվերը շարունակում են աճել, հետևաբար պիկի մասին խոսելը դեռ վաղ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ