Գլխավոր էջ Նորություններ «Եվրոպայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերած երկրներ չկան». ԱՀԿ

«Եվրոպայում կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեռք բերած երկրներ չկան». ԱՀԿ

450
0

Առայժմ Եվրոպայում ոչ մի երկիր COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ձեռք չի բերել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի արտակարգ իրավիճակների հարցերով ավագ մասնագետ Կատրին Սմոլվուդը, գրում է ria.ru-ն։

«Եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում մինչ օրս կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, ուստի կարող ենք ասել՝ չկա ոչ մի երկիր, որն իմունիտետ է ձեռք բերել հիվանդության նկատմամբ», -ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ:

Սմոլվուդը հավելել է, որ Իտալիայում վարակի փոխանցումն այժմ հսկողության տակ է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ