Էլ ի՞նչ պիտի լինի- անի Թորոսյանը, որ վատ աշխատող համարվի. «Ուրիշը լիներ` ավելի վատ էր լինելու։ Էս պարետատան հետ աշխատել հնարավոր չէ, Արսենն ասում է` պետք է այսպես անել` սա անել, չեն անում, չեն լսում։ Հետո ուզում են անել, արդեն շատ ուշ է լինում։ Թորոսյանն ի սկզբանե ասում էր` կարանտինը պետք է «ժոստկի» պահվի, քայլարշավ, հանրաքվե չպետք է արվի՝ չլսեցին»: Բայց Թորոսյանը չէ՞ր ասում` կորոնավիրուսը սովորական գրիպ է, ոչ մի վտանգ չկա, հետո էլ՝ պարետատո՞ւնն է մեղավոր, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որն առաջնորդում էր հանրաքվեն։
Հիմա տպավորություն է, որ այդ ամեն ինչը ուզում են ջաևդել Ավինյանի գլխին. «Չէ, տպավորություն է, որ ջարդում են Թորոսյանի գլխին»: Կամ երկուսի գլխին. «Դա ավելի մոտ է իրականությանը. երկուսն էլ աշխատող տղաներ են, սակայն արդյունքը` այսքան անմխիթարական է եւ, որքան էլ ցավալի, կարծում եմ` ավելի լավ չի լինելու»: Ավինյանի դեպքը հասկացանք, իսկ Թորոսյանի հետ ի՞նչ խնդիր կա. «Թիմում իրեն չեն սիրում»: Ինչու. «Որովհետեւ եթե կորոնավիրուսը դնենք մի կողմ, ընդհանուր առմամբ թիմի ամենաաշխատող, արդյունավետ նախարարներից է»:
Աղբյուր՝ hraparak.am