Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր դեպքում է ամենից լավ հակակորոնավիրուսային իմունիտետի ձևավորվում

Ո՞ր դեպքում է ամենից լավ հակակորոնավիրուսային իմունիտետի ձևավորվում

801
0
  Հակակորոնավիրուսային իմունիտետն ամենից լավ ձեւավորվում է այն մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով եւ ապաքինվել, ընդ որում, հիվանդությունն ընթացել է միջին ծանրությամբ, ի տարբերություն թեթեւ եւ ծանր ընթացով հիվանդությունն հաղթահարածների։
Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ռուս համաճարակաբան Ալեքսանդր Սեմյոնովը։
«Պարզվել է, որ մարդիկ, ովքեր կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացել են շատ թեթեւ կամ շատ ծանր տարբերակով, կամ առհասարակ իմունիտետ չեն ունենում կորոնավիրուսի դեմ, կամ հակամարմինները, որոնք ձեւավորվում են, չափազանց քիչ են։ Ամենաշատ հակամարմինները այն մարդկանց մոտ է, ովքեր հիվանդությունն հաղթահարել են միջին ծանրության ընթացքով, մի փոքր ավել, մի փոքր պակաս, սակայն առանց կյանքի համար վտանգի առկայության»,- ասել է գիտնականը։
Սեմյոնովը նաեւ ասել է, որ համաձայն չէ այն բանի հետ, որ հակամարմիններ ներարկեն այն պացիենտներին, ովքեր ծանր կերպով են տանում կորոնավիրուսային հիվանդությունը, եւ չի ընդունում այն պնդումը, որ դրանով պացիենտին կօգնեն հիվանդության դեպ ավելի արդյունավետ պայքարել։ Նա կարծում է, որ դա կարելի է անել միայն հիվանդության նախնական փուլերի ժամանակ։ Միաժամանակ նաեւ ասել է, որ դեռ հայտնի չէ, թե որ փուլում հակակորոնավիրուսային հակամարմինները պահպանվում են օրգանիզմի մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ