Գլխավոր էջ Նորություններ Պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա, ուղղակի անկարելի է․ դա սեփական անկարողության ցուցադրում...

Պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա, ուղղակի անկարելի է․ դա սեփական անկարողության ցուցադրում է․ պատգամավոր

356
0

Երբ կա որևէ կարգադրություն, դրա կիրառման և կատարման համար պատասխանատու է կառավարությունը։ Այո, հեշտ չէ, և ով է ասել, որ հեշտ էր լինելու և հենց հայտարարությունից հետո բոլորը ամեն ինչ անելու էին։ Պատասխանատվությունը պետք չէ գցել քաղաքացիների վրա։ Այս մասին Աժ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի կողմից սկսված ֆլեշմոբը էֆեկտիվ է։

«Պետք է բարձրացնել քաղաքացիների պատասխանատվությունը տարբեր ձևերով և մոտեցումներով , սակայն այս պահին պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա, ուղղակի անկարելի է։ Դա սեփական անկարողության ցուցադրում է։ Այս պարագայում նա, ով որոշում է ընդունել, պետք է կրի դրա պատասխանատվությունը։ Ես հարց եմ բարձրացնում՝ տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավական քանակի ավտոբուսներ չկան, կառավարությունը հետաքրքրվում է այդ հարցով, թե միայն պահանջում է հետևել հակահամաճարակային միջոցառումներին», — պարզաբանում է պատգամավորը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ