Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չեռնոգորիան հաղթահարել է COVID-19-ը. 28 օրում երկրում հիվանդության նոր դեպք չի արձանագրվել

Չեռնոգորիան հաղթահարել է COVID-19-ը. 28 օրում երկրում հիվանդության նոր դեպք չի արձանագրվել

765
0

Չեռնոգորիան պաշտոնապես հայտարարել է երկրում համավարակի ավարտի մասին: Չեռնոգորիայի ազգային համակարգող կոմիտեն հայտարարել է, որ 28 օրվա ընթացքում երկրում COVID-19-ով վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել, իսկ հոսպիտալացվածներն ապաքինվել են: Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը:

Չնայած այն բանին, որ երկրի նախագահը մայիսի վերջին հայտարարել էր, որ Չեռնոգորիան դարձել է COVID-19-ը հաղթահարած եվրոպական առաջին երկիրը, սակայն խոստացել էին պաշտոնապես հայտարարել կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին, եթե մինչև հունիսի 2-ը՝ 28 օրվա ընթացքում հիվանդացության նոր դեպքեր չերձանագրվեն:

Չեռնոգորիայի իշխանությունները թույլատրել են թատրոնի և կինոյի գործունեությունը, նաև հարսանյաց հանդիսություներ ու այլ հավաքույթներ, ոչ ավելի, քան 200 անձի մասնակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ