Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի տարածման ընթացքն ու կիրառվելիք միջոցները Հայաստանում, Վրաստանում  և  Ադրբեջանում

Կորոնավիրուսի տարածման ընթացքն ու կիրառվելիք միջոցները Հայաստանում, Վրաստանում  և  Ադրբեջանում

458
0

2020 Թվականի համաճարակը COVID 19-ը այցելեց աշխարհի գրեթե բոլոր երկրները։ Ներկայացնում ենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տվյալները՝ կորոնավիրուսի տարածման սկզբման օրից մինչ այսօր։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Մարտի 16-ի դրությամբ Հայաստանում սահմանվեց արտակարգ դրություն։ Փակվեցին Հայաստանում առկա բոլոր խանութներն ու արտադրամասերը բացառությամբ մթերային խանութներից և դեղատներից, արգելվեց հանրային տրանսպորտի գործառույթը։ Տանից դուրս գալ թույլատրվում էր միայն խիստ անհրաժեշտության համար, այն էլ տեղաշարժման թերթիկով։ Երևանում և մարզերում մի քանի բուժ հաստատություններ սկսեցին ծառայել միայն  համավարակով վարաքված անձանց մեկուսացմամբ։ Դրանք էին՝ «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ, Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի Գիտական, Գյումրու ԲԿ, Վանաձորի ԲԿ, Արտաշատի ԲԿ։ Այսօր բաց են գրեթե բոլոր սպասարկաման կետերն ու սրճարանները, մարդիկ ազատ տեղաշարժում են, բայց այս ամենը միայն բժշկական դիմակներով և ձեռնոցներով, քանի որ մինչ օրս Հայաստանում շարունակվում է  արտակարգ դրությունը։ Հունիսի 2ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է փետրվարի 26-ին։ Վրաստանի կառավարությունն ի  սկզբանե  սկսեց կիրառել որոշակի սահմանափակումներ: Խնդիրներ եղան Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում, որոնք կարանտինային գոտիներ համարվեցին, մուտք ու ելքը փակվեց: Ապրիլի 15-ի երեկոյան ժամը 9-ից տասն օրով արգելվեց ելումուտը երկրի խոշորագույն չորս քաղաքներ` Թբիլիսի, Քութաիսի, Բաթումի և Ռուսթավի։ Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 19 մարդ: Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 794 դեպք, ապաքինվել է 624 մարդ: Մեկուսացման մեջ է 2494 մարդ, ստացիոնալ վերահսկողության տակ՝ 301 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Հարևան երկիր Ադրբեջանում կորոնավիրուսի տարածումը սկսվել է 2020 թվականի փետրվարի 28-ին։ Հաջորդ օրը Ադրբեջանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը։ Մարտի 2-ին, հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում մարտի 3-ից մինչև մարտի 9-ը դադարեցվում են ուսումնական գործընթացները և այլ առնչվող գործողությունները։ Մարտի 19-ին Ադրբեջանում սահմանվում է խիստ ռեժիմ․ արգելվում է բոլոր ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք Բաքու, Սումգայիթ և Ապշերոնի շրջան  ։ Հունիսի 2-ի տվյալներով Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարաքվածների 248 նոր դեպք։ Փետրվարի 28-ից մինչ օրս վարաքվածների թիվը հասել է 5494-ի, առողջացել են 3428 մարդ, մահացել՝ 63 անձ։

Թե որքան է շարունակվելու այս համաճարակն աշխարհում դժվար է ասել, սկայն հետևել հիգիենայի կանոններին, պահպանել արտակարգ դրության սահմանված բոլոր կետերը պարտավոր ենք բոլորս։ Ուստի եկեք պահպանենք սոցիալակն հեռավորությունն ու չդառնաք վարաքի տարածման նոր ալիք։

Հասմիկ Գասպարյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ