Գլխավոր էջ Նորություններ Բժշկական գաղտնիքի պահպանությունը Հայաստանում ողբալի վիճակում է

Բժշկական գաղտնիքի պահպանությունը Հայաստանում ողբալի վիճակում է

534
0

Առողջության պահպանման իրավունքի հիմնարար տարրերից մեկի՝ բժշկական գաղտնիքի պահպանությունը Հայաստանում մեղմ ասած ողբալի վիճակում է։ Բժշկական գաղտնիքի խատման դեպքերը պայմանավորված են հիմնականում օրենսդրական թերի կարգավորումներով, իրազեկվածության պակասով, մասնագիտական ցածր կարողություններով և բժշկական էթիկայի խախտումներով։

Առողջապահության նախարարության համաձայն՝ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի «Հանրային առողջապահության կազմակերպում և կառավարում» ամբիոնի կրթական ծրագրերում (բժիշկներիկատարելագործում եւ կլինիկական օրդինատուրա) ընդգրկված է «Առողջապահական իրավունք» դասընթացը, որի շրջանակներում դասավանդվում է բժիշկների և պացիենտների իրավունքների, պարտականությունների, բժշկական գաղտնիքի պահպանման, խտրական վերաբերմունքի բացառման, պատասխանատվության և պացիենտների գոհունակության հիմնահարցերը: Միևնույն ժամանակ նախարարության կողմից բժշկական գաղտնիքի պահպանման և իրավական կարգավորումների մասին իրազեկման հատուկ արշավներ չեն իրականացվել:

Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված զեկույցից ենք տեղեկանում, չնայած ձեռնարկված քայլերին՝ բժշկական գաղտնիքի պահպանման օրենսդրական և գործնական լիարժեք կառուցակարգեր դեռևս ներդրված չեն:

Մինչ Մարդու իրավունքների պաշպանը փաստում է, որ Հայաստանում բժշկական գաղտնիքի խախտումները բազմաթիվ են, Արսեն Թորոսյանը ետ չի մնում այդ խախտումների մասը կազմելուց։  Որպես ամենաթարմ օրինակ կարող ենք բերել նախարարի և Կարեն Վարդանյանի միջև տեղի ունեցած հեռակա «բանավեճը», երբ Արսեն Թորոսյանը հերթական անգամ առերեսվել էր այլակարծություն կոչվող երևույթին և անցնելով բժշկին և պետական պաշտոնյանին հարիր էթիկայի սահմանները, անցել էր անձնական տիրույթ։

«Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,- նման արտահայտություն է իրեն թույլ տվել մի անձնավորություն, ով ով ոչ միայն պետական պաշտոնյա է, այլ բժիշկ։ Երևույթը լայնորեն քննադատվեց հանրության կողմից, սակայն բժշկական գաղտնիքի հերթական խախտումը մնաց օդից կախ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ