Գլխավոր էջ Գլխավոր «Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ»․...

«Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ»․ վարչապետ

642
0

«Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարին կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն»,- կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վաևրչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր խնդիր կա, որպեսզի մենք բազմաթիվ հայրենակիցների վերադարձնենք հայրենիք և նրանց մեջ, բնականաբար, կան վարակված քաղաքացիներ.

«Այս գործընթացը լինելու է շարունակական: Ուստի մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը. առաջինը հանրային հաղորդակցությունն է, բարձրացնել մեր քաղաքացիների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ, երկրորդը՝ վարչական մեթոդն է և մենք պարետատան հետ միասին որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել հարկադրանքի կանոնները»,- ասաց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ