Գլխավոր էջ Գլխավոր Նորքի ինտերնատում 28 վարակված աշխատակից կա, 15 տարեց

Նորքի ինտերնատում 28 վարակված աշխատակից կա, 15 տարեց

527
0

Երեւանի Նորքի տուն ինտերնատում այս պահի դրությամբ կորոնավիրուսի 28 հաստատված դեպք կա աշխատակիցների շրջանում։ Այս մասին  հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ աշխատակիցները ախտանշաններ չեն ունեցել, դրա համար մեկուսացվել են հյուրանոցներում։

Ինչ վերաբերում է ինտերնատի տարեցներին, ապա կորոնավիրուս հաստատվել է 15-ի մոտ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը նորմալ է։

Բարեբախտաբար, տուն ինտերնատում նոր դեպքեր չեն արձանագրվել, իսկ մինչեւ այսօր եղել է մահվան երկու դեպք, որոնցից մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ այլ հիվանդությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ