Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ-ում թեստերի պակաս չկա. ԱՆ մամուլի խոսնակ

ՀՀ-ում թեստերի պակաս չկա. ԱՆ մամուլի խոսնակ

647
0

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության թեստերը չեն վերջացել, նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին։

«Նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով, և եթե կարիք կլինի, ապա նոր խմբաքանակ ձեռք կբերվի»,- ասաց մամուլի խոսնակը։

Ինչ վերաբերում է վերջին օրերին կատարվող թեստերի նվազմանը՝ Ալինա Նիկողոսյանը նշեց․ «Թեստեր անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են՝ ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով։ Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»։

Նախարարի մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ Հայաստանում արդեն ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստերի արտադրություն է սկսվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ