Գլխավոր էջ Medmedia TV Լիլիթ Մակունցը հակաճգնաժամային գործողությունները ձախողելու և հաջողելու մասին

Լիլիթ Մակունցը հակաճգնաժամային գործողությունները ձախողելու և հաջողելու մասին

908
0

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հաղթահարելու համար կառավարոթյունը ձեւավորել է պարետատունը եւ պարետատունը զբաղվում է աշխատանքների համակարգմամբ եւ խնդիրներին լուծում տալով։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք կառավարությունը պե՞տք է ստեղծի հակաճգնաժամային կառավարություն, քանի որ տեսակետներ կան, որ Իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը հակաճգնաժամային խորհուրդ կամ կառավարություն ստեղծելն է, եւ որ վերջերս նման հայտարարություն էր արել նաեր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Վստահ եմ, որ անհրաժեշտությունից ելնելով պարատատունը հաղորդակցվում է եւ քննարկումներ կազմակերպում է առանձին մասնագետների, անհատների նաեւ կառույցների հետ, այնպես որ ամբողջն իրենց տիրույթում է»,- ասաց պատգամավորը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ