Գլխավոր էջ Գլխավոր ՀՀ-ում օրական 1000-2000 թեստ կարտադրվի

ՀՀ-ում օրական 1000-2000 թեստ կարտադրվի

841
0

Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանին նրանց՝ ինստիտուտ կատարած այցի ժամանակ: ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը ծանոթացավ թեստերի արտադրության լաբորատոր աշխատանքներին, քննարկեցին աշխատանքների ընթացքը և զարգացումները:

«Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100 հազար թեստի պատրաստման համար, հիմա փորձարկումներ ենք իրականացնում: Աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի հետ: Վերցնում ենք իրենց կողմից  թեստ արված նմուշներն ու կրկնում ենք՝ մեր թեստերի ճշտությունը համեմատելու համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման»,- ասաց Արսեն Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ թեստերը զգայուն են և կարող են հայտնաբերել նաև վիրուսի համեմատաբար ցածր տիտրի (վիրուսի կոնցենտրացիյի) դեպքում: Ըստ Արսեն Առաքելյանի՝ փորձարկման շրջանից հետո նախատեսում են օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ