Գլխավոր էջ Medmedia TV Արարատ Միրզոյանի որոշումը կբողոքարկվի՞ ՍԴ

Արարատ Միրզոյանի որոշումը կբողոքարկվի՞ ՍԴ

1085
0

ռավոտից շտապեցինք քննարկել օրակարգի հարցերը և մոռացանք ողջունել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստանի» որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Ես հիշեցի և մամուլից էլ ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր հարգելի գործընկերները հայտարարել էին, որ խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում և կլինի քաղաքական գնահատական: Այժմ, տեսնելով մեր գործընկերներին նիստերի դահլիճում, կարող եմ ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստանին»: Այո, տեղի ունեցածը դատապարտվել է, դատապարտվել է վարչապետի կողմից, ֆրակցիայի բազմաթից գործընկերների կողմից»,- ասաց նա:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն պնդմանը, որ Աժ նախագահն իրավունք չունի դիմակ չկրելու համար պատգամավորին նախազգուշացում հայտարարել կամ դուրս հրավիրել նիստերի դահլիճից՝ Միրզոյանն ասաց. «Ես այսպես եմ կարծում, թող իրավաբաններն ուղղեն, այս պահին՝ համավարակի պայմաններում յուրաքանչյուրը կարող է լինել վարակի կրող և ինքն էլ չունենա այդ սիմպտոմներն ու ինքն էլ չիմանա այդ մասին, գա առանց դիմակի և չգիտակցելով, վարակի մյուս պատգամավորերին, սա կնշանակի խոչընդոտել ԱԺ-ի բնականոն աշխատանքները և ԱԺ նիստի բնականոն ընթացքը, իսկ նիստի բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար ԱԺ կանոնակարգ սահամանդրական օրենքը ԱԺ նիստը նախագահողին ընձեռում է մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ նախազգուշացումը, խոսափողից զրկելը, մեկ օրով դահլիճ թույլ չտալը, 7 օրով և այլն»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ շատ իրավաբաններ կարող են դրա հետ համաձայն չլինել, դրա համար կա բողոքարկելու ինստիտուտը: «Իմ այս որոշումն իմ գործընկերները, կարող են բողոքարկել ընդհուպ Սահմանադրական դատարանում, որ կազմով էլ որ այն գործելիս լինի»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ