Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Շվեդիայում

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Շվեդիայում

11009
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:

Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:

Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:

Նշենք, որ շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու  մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ