Գլխավոր էջ Գլխավոր Այս պահին աշխարհում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերով որ տեղում է Հայաստանը․ ինֆոգրաֆիկա

Այս պահին աշխարհում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերով որ տեղում է Հայաստանը․ ինֆոգրաֆիկա

1306
0

Հայաստանում այսօր՝ մայիսի 25-ի, ժամը 11-ի դրությամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի դեպքերի հակառեկորդ՝ 452 նոր վարակակիր։

Նոր գրանցված դեպքերով այս պահին Հայաստանն աշխարհում դարձել է 7-րդ երկիրը՝ Ռուսաստանից, Մեքսիկայից, Պակիստանից, Բրազիլիայից ու Հնդկաստանից հետո։ Այս մասին են վկայում worldometers կայքի թարմացված  տվյալները։

Համաձայն նույն կայքի տվյալների, այս ողջ ընթացքում ամբողջ աշխարհում գրանցված կորոնավիրուսի դեպքերով Հայաստանը 60-րդ տեղում է, իսկ 1 մլն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանը 35-րդ տեղում է։

 

Մեր երկիրը 1 մլն բնակչին բաժին ընկնող մահերի թվով 53-րդ տեղում է՝ գրանցված 87 մահով։ Այս ցուցանիշով աշխարհում առաջին եռյակում են Սան Մարինոն, Բելգիան ու Անդորան։

Նշենք, որ կայքում անընդհատ թարմացումներ են կատարվում, տարբեր երկրներից ստացված տվյալների հիմքով, որի արդյունքում կարող են փոփոխություններ լինել։ 0

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ