Գլխավոր էջ Նորություններ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք

950
0

Մայիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 369 դեպք, որոնցից 161-ն` առողջացած, 5-ը` մահվան ելքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 35 նոր դեպք, 26 ապաքինված։

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գեղամասար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ եւ Ծովագյուղ համայնքներում»,- հայտնել է Գեղարքունիքի մարզպետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ