Գլխավոր էջ Գլխավոր Ճարպակալումը մարդու կյանքը կրճատում է 10-12 տարով

Ճարպակալումը մարդու կյանքը կրճատում է 10-12 տարով

5153
0

Գիտնականներն ուսումնասիրել են 188 երկրի տվյալ՝ 33 տարվա ընթացքում և պարզել, որ բնակչության 30%-ն ունի ավելորդ քաշ կամ տառապում է ճարպակալմամբ: Թե որտեղ է ավարտվում գիրության սահամնն ու սկվում ճարպակալումը MedMedia.am-ը պարզել է Հայ-ամերիկյան ԱԿ-ի Էնդոկրինոլոգ Գրետա Մուրադյանից:

«Հարկ է նշել, որ ճարպակալումը քրոնիկական, ժառանգական և գենետիկական հիվանդություն է, որի հիմքում ավելցուկային ճարպերի կուտակումն է օրգանիզմում՝ ենթամաշկային բջջանքում և հյուսվածքներում»,-ասաց բժշկուհին հավելելով.

«Ապացուցված է, որ այս հիվանդների կյանքի տևողությունը 10-12 տարով կրճատվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մինչև 2025 թիվը ճարպակալումով տառապելու է աշխարհի բնակչության գրեթե 20%-ը»:

Մասնագետի խոսքով՝ ավելցուկային քաշը նկատվում է նաև նորածին երեխաների մոտ ծնվելիս (4000 գ և ավել), իսկ կյանքի առաջին տարում հաճախ նկատվում է ճարպակալում, նաև մայրերը ում երեխաները ծնվել են 4000գ և ավել քաշով գտնվում են շաքարային դիաբետի ռիսկի խմբում:

«Պետք է փաստենք, որ բավականին տարածված է դեռահասների ճարպակալումը: Ճարպակալման վտանգն առավել մեծ է աղջիկների համար, քանզի նրանց ենթամաշկային ճարպաբջջանքն ավելի արտահայտված է»,-ասաց զրուցակիցս:
Խոսելով հվանդության պատճառներից Գրետա Մուրադյանն ընդգծեց, որ դրանք խիստ տարբեր են:

«Կարող են լինել էկզոգեն՝ կոնստիտուցիոնալ, ցերեբրալ՝ այդ թվում վնասվածքներ, գլխուղեղի ուռուցքներ: Մեծ նշանակություն ունի իհարկե էնդոկրին համակարգը՝ հիպոֆիզի, մակերիկամների, վահանաձև գեղձի հիվանդությունների առկայությունը»,-մանրամասնեց էնդոկրինոլոգը և նշեց, որ ճարպակալումը գնահատելու համար հաշվի են առնում մարմնի քաշի ինդեքսը՝ բաժանելով քաշը հասակի մ2: Նորմայում այն պետք է լինի 18.5-24.9-ի սահմաններում:

Մեկ անգամ չէ, որ մասնագետներն ահազանգում են ճարապակալման վտանգների մասին, այս առիթով բժշկուհին ասաց. «Երեխայի քաշից կախված` ճարպակալումը դասակարգում են 4 աստիճանի.
1. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 10-29 %-ով
2. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 30-49 %-ով
3. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 50-99 %-ով
4. Մարդու քաշը գերազանցում է բնականոնին 100 և ավելի %-ով»:

Մանկական ու դեռահասության տարիքում, մասնագետի հավաստմամբ, խնդիրը կարող է հանգեցնել փորկապության, խոլեցիստիտի, զարկերակային գերճնշման, դիսլիպիդեմիայի, ինսուլինակայունության, սեռական գեղձերի ֆունկցիայի խանգարման, արթրոզի, հարթաթաթության, ինչպես նաև՝ որկրամոլության, անորեքսիայի:

Անրադառնալով հիվանդության կանխարգելմանը Գրետա Մուրադյանը նշեց. «Ճարպակալաման բուժման հիմնական մեթոդը խիստ և կանոնավոր սննդակարգի պահպանումն է, ֆիզիկական ակտիվության և անհրաժեշտության դեպքում դեղորայքի նշանակումը: Հարկ է նշել, որ օրը 1-2 անգամ սնվելը ավելի քիչ կնիհարեցնի, քան, եթե դուք սնվեք օրը 7 անգամ, բայց՝ քիչ-քիչ»:

Բժշկուհին խոսքով՝ անհրաժեշտ է միշտ հիշել, որ ցանկացած միջոցով ինքնաբուժումը վտանգավոր է առողջության համար, անթույլատրելի է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ