Գլխավոր էջ Նորություններ Մենք իհարկե ունենք մեր մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեինք...

Մենք իհարկե ունենք մեր մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ կուզեինք տեղի ունենար. Արսեն Թորոսյան

802
0

Մենք այս պահին ունենք 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ, մեր մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը։ Այո, դեռ ազատ մահճակալներ կան, բայց նրանց զբաղվելը և ազատվելը շատ հակառակ տրամաբանությամբ է տեղի ունենում՝ դրանք շատ արագ զբաղվում են, բայց ազատվում են շատ դանդաղ։ Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Նույնիսկ մոբիլիզացված միջոցները հնարավոր է ինչ որ մի պահի չհերիքեն, այդ դեպքում մենք իհարկե ունենք մեր մարտավարությունը, բայց դա ամենաանցանկալի բանն է, որ մենք կուզեինք տեղի ունենար, դա առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումը բուժման պրոցեսի մեջ՝ բոլոր հիվանդանոցների, բոլոր ռեանիմացիաների ամբողջ բժշկական անձնակազմի։ Դա կարող է լինել անխուսափելի, ինչպես շատ երկրներում, եթե մենք շարունակաբար ունենանք նման բարձր թվեր։ Դա իհարկե ստիպված քայլ կլինի, որը իր հետ բերելու է նաև սցենարների բուժաշխատողների վարակվածության առումով, քանի որ նրանք անխուսափելիորեն վարակվելու են, մենք մինչ օրս ունենք մոտավորապես 350 վարակված բուժաշխատող և իմ ասած սցենարի դեպքում այդ թիվը էականորեն կավելանա։ Նաև մի վատ բան կարող է տեղի ունենալ, որ հիվանդանոցներում բուժվող այլ քրոնիկական հիվանդություններով ծանր քաղաքացիները ներհիվանդանոցային վարակի պատճառով վարակվեն և նրանց առողջական առանց այն էլ վատ վիճակը կվատթարանա նաև կորոնավիրուսով։ Հետևաբար մեր գերնպատակն է թույլ չտալ այդ վիճակը»։

Թորոսյանը նշեց նաև, որ միայն մեկուսացված մոտ 1000 անձանց մոտ գրանցվել է կորոնավիրուս, իսկ ինքնամեկուսացման դեպքում չեն կարողանա ապահովել ամբողջական մեկուսացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ