Գլխավոր էջ Նորություններ Այս թեստամոլուցքը ինձ մեկ-մեկ զայրացնում է․ նախարարը՝ աշխատակիցներին չթեստավորելու մասին

Այս թեստամոլուցքը ինձ մեկ-մեկ զայրացնում է․ նախարարը՝ աշխատակիցներին չթեստավորելու մասին

425
0

Ունենք վարակակիրներ մեր նախարարությունում, հարևան նախարարություններում, ունենք կոնտակտավորների և ինքնամեկուսացածների շրջանակ։ Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում թետավորել  կամ չթեստավորել ինչ-որ մեկին, եթե չկա անհրաժեշտություն։ Այս մասին ասել է նախախար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նախարարությունում կան վարակվածներ, սակայն նրանց հրաժարվումեն թեստավորել։

«Այս թեստամոլուցքը ինձ մեկ-մեկ զայրացնում է։ Թեստը պանացեա չէ, այն պետք է արվի ըստ ցուցումի և ոչ մի երաշիք չէ, որ չես վարակվելու ։ Միայն թեստավորումով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները չի կարելի։ Նույնիսկ թեստավորված քաղաքացուն զգուշացվում է, որ պետք էլինի առավել ուշադիր, քանզի այս պահին վարակված չէ, կարող է հաջորդ պահին վարակվել , կամ լինել վարակակիր վաղը»,- պարզաբանեց նախարարը։

Նրա խոսքով ամեն բան արվում է ըստ բժշկական և հակահամաճարակային ցուցումների, և Առողջապահության նախարարությունը բառացություն չի կազմում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ