Գլխավոր էջ Գլխավոր Չեմ բացառում, որ դիմակ պետք է կրել ևս 1 կամ 2 տարի․...

Չեմ բացառում, որ դիմակ պետք է կրել ևս 1 կամ 2 տարի․ նախարար

899
0

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ կլինի իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ վարակի տարածում կանխելու համար։ Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1 կամ 2 տարի, պետք է պատրաստ լինենք, երկարատև պայքարի։ Մենք այդ սովորույթը պետք է  ձևավորենք այնպես, ինչպես ատամները լվալու մշակույթը: Կլինեն մարդիկ, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող կրել, նրանք պետք է բժշկական հսկողության տակ լինեն, ոչ թե աշխատավայրերում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է նախախար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց՝ առաջնահերթություն է մնում շփումների շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման ռեժիմի տակ դնելը:

«Ամեն ինչ չէ, որ հսկողության տակ է։ Այս պահին մենք ունենք բուժօգնություն ցուցաբերելու առաջնահերթություն այն քաղաքացիներին, ովքեր ունեն հիվանդանոցային պարտադիր բուժման կարիք։ Առաջնահերթույթուն է մնում նաև ցանկացած հայտնաբերված դեպքի շփման շրջանակները պարզելը և կոնտակտավորների ինքանմեկուսացումը»,-պարզաբանեց նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ