Գլխավոր էջ Medmedia TV Ինչպիսին կլինեն պայմանագրի շրջանակներում մատուցվող հոգեբանական ծառայությունները (Տեսանյութ)

Ինչպիսին կլինեն պայմանագրի շրջանակներում մատուցվող հոգեբանական ծառայությունները (Տեսանյութ)

845
0
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցեր:
Վերջինիս քննարկման ժամանակ  ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին անգամ սահմանվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեկուսացման և հանդարտեցման միջոցների կիրառման կարգը և տևողությունը:
«Հոգեբուժական ծառայությունները հոգեբուժական օգնություն կիրականացնեն պայմանագրի շրջանակում, որում չընդգրկված բուժօգնության ծավալը կիրականացվի վճարովի հիմունքներով: Առաջին անգամ սահմանվել է նաև ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական ծառայություն տրամադրել: Սահմանվել են նաև ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերը, ոչ հոժարակամ բուժման առավելագույն ժամկետները և կարգը: Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգի խախտման համար հոգեբույժների հանդեպ սահմանվել է պատասխանատվության ենթարկում»:

Աղբյուրը՝ shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ