Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ն առաջարկում է բուժկենտրոնների մասնավորեցման լիազորությունները թողնել կառավարուոթյանը

ԱՆ-ն առաջարկում է բուժկենտրոնների մասնավորեցման լիազորությունները թողնել կառավարուոթյանը

696
0

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 8-րդ հոդվածում: Այն սահմանում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջ:

Նախագծով առաջարկվում է այդ պահանջը հանել և ընկերությունների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները վերապահել կառավարությանը, որը յուրաքանչյուր դեպքում, ելնելով առկա վիճակից ու առողջապահական ոլորտում տարվող քաղաքականությունից, կսահմանի հիմնական ուղղության պահպանման անհրաժեշտությունը և ժամկետները:

«Անցնող տարվա ընթացքում 3 փոփոխություն կատարեցինք առողջապահական ընկերությունների հետ կապված, 3 հիմնարկ դուրս եկավ ցանկից՝ Ֆանարջյանի անվան ինստիտուտը, Այրվածքաբանության բժշկական կենտրոնը և Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնը: Սրանք դուրս են եկել մասնավորեցման ցանկից, մյուսների դեպքում կա ոչ այնքան նպատակահարմարություն, ոչ այդքան հետաքրքրվածություն: Առողջապահականներից մնացել է 4-5ը և դրանք նախարարությունը, որպես այդպիսին, պահպանելու առաջնահերթություն չի սահմանել, և մոտեցումը հետևյալն է, որ այդ ծառայությունները կարող են մատուցվել այլ տեղերում և եթե չպահպանեն պրոֆիլը, խնդիր չէ, կարող են մատուցվել այլ տեղերում: Եթե լինի մասնավորեցման որոշումը, այդ ժամանակ կքննարկվենի թեˊ աշխատակիցների 6 ամսով պահպանման հարցը, թե՛ պրոֆիլի պահպանման հարցը»,- ասաց նախագիծը ներկայացնող Բաբայանը:

Պատգամավորները հարց բարձրացրեցին` կարո՞ղ է արդյոք բուժհաստատությունը մասնավորեցվել և դառնալ հյուրանոց, ինչին ի պատասխան հնչեց՝ հնարավոր է, քանի որ կլինեն դեպքեր, որ այդ կենտրոնները կարող են ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել որպես բիզնես կենտրոն կամ հյուրանոց, բայց ոչ որպես բուժհաստատություն, որովհետև արդեն հագեցած է կամ պետպատվեր չի ստանա, իսկ այդ հիմնարկը տարիներ շարունակ գոյատևել է պետպատվերի շնորհիվ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ ամենակարևոր հարցերից մեկը ԱԺ-ի դերն է:
«Եթե մշակեք ընդհանուր սկզբունքներ և ԱԺ-ի հետ քննարկվի, դրանից պրոցեսը չի տուժի: Այս տարբերակով ասում եք՝ դուք լրիվ քաշվեք մի կողմ, թող կառավարությունը ինքը որոշի՝ պրոֆիլը պահպանե՞լ, թե՞ ոչ կամ ճակատագիրն ի՞նչ անեք: Գտնում եմ, որ սխալ է: Եթե ուզում եք ավելի ճկուն ու համագործակցային լինել, այլ լուծում առաջարկեք, նախապես քննարկելով ԱԺ-ի հետ»,- ասաց Թունյանը:
Նախագծի քվեարկությունը հետաձգվեց 2 ամիս ժամկետով, որի ընթացքում պետք է առաջարկվեն լուծումներ:
Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ