Գլխավոր էջ Գլխավոր Նոր դեղամիջո՞ց է փորձարկվում կորոնավիրուսով հիվանդների վրա․ ԱՆ արձագանքը

Նոր դեղամիջո՞ց է փորձարկվում կորոնավիրուսով հիվանդների վրա․ ԱՆ արձագանքը

1258
0

Առողջապահության նախարարությունը հաստատել է այն լուրը, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար օգտագործվում է «RNEA Parmaceutical» կենսաբանական ակտիվ հավելումը։ Առողջապահության կազմակերպիչները և ոլորտի այլ մասնագետները գնում են, որ փորձարկում է հիվանդների վրա։ Այս մասին լուրը առողջապահության նախարարությունը հաստատել է «Ռիա Ֆարմասութիքլ» ընկերության գլխավոր տնօրենին ուղղված նամակում, որում հայտնել է , որ կենսաբանական ակտիվ հավելման կիրառումը կարող է դիտարկվել, որպես կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման աջակցող միջոց։ Հարցմանը պատասխանել է ԱՆ Գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը։

Ոլորտի մասնագետները պնդում են, որ տեղեկատվությունը բացակայում է։ Մտահոգություն է առաջացրել հատկապես այն, որ դեղորայքի տարածման անմիջական հովանավորն է հենց նախարարությունը։

Առողջապահության ոլորտի մասնագետ Մարինա Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում մտահոգություն է հայտնել խնդրի վերաբերյալ։ Ըստ նրա այլժմ կլինիկական փորձարկում է  իրականացվում է պացիետների վրա։

«Ես դեմ եմ ապօրինի կլինիկական փորձարկումներին Հայաստանում, հատկապես` մեր զինվորների ու երեխաների շրջանում։

Ես ուրախ եմ, որ Հայաստանում ունենք դեղամիջոցների արտադրություն։ Բայց անթույլատրելի եմ համարում դրանց մասին տեղեկատվության բացակայության պայմաններում ամենաբարձր մակարդակով հովանավորչությունը, առանց որևէ հրամանի, առանց գրանցման` ապօրինի կլինիկական փարձարկումների իրականացումը։

Ստորև ներկայացնում եմ այն բոլոր կառույցների էջերը, որտեղ միջոցը պետք է գրանցված լիներ, առկա լիներ համապատասխան տեղեկատվություն և հրաման/որոշում, որոնք, սակայն, բացակայում են։

Հ.Գ. Պարո՛ն Ա.Հ., սա էլ չլինի բանակում գրիպի պատվաստանյութի թաքուն փորձարկումը տարիներ առաջ։ Ամեն ինչ գիտենք ու չենք ներում !!! 

Հ.Գ. Պարո՛ն Արմեն Սարգսյան, ես համոզմունք ունեմ, որ այս ապօրինի կլինիկական փորձարկումները մեր զինվորների վրա ընթանում են Ձեր գիտությամբ ու բարձր հովանու ներքո։ Դուք դրա համար պետք է պատժվեք»։

Մարինա Խաչատրայնը մեղադրում է բոլոր պատկան մարմիններին։ MedMedia-ն փորձեց գտել աղբյուրները կամ հիմնավորոմները, որով առողջնորդվել են մասնագետները, երբ որոշել են օգտագործել դեղորայքը, սակայն ապարդյուն։ Փորձեցինք կապ հաստատել առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ, ով, ինչպես հիմանականում  չպատասխանեց MedMedia-ի զանգերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ