Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թրամփը կորոնավիրուսից պաշտպանվելու համար ընդունում է հիդրօքսիքլորոքին

Թրամփը կորոնավիրուսից պաշտպանվելու համար ընդունում է հիդրօքսիքլորոքին

839
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսային համավարակի ֆոնին ընդունում է մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոց՝ հիդրօքսիքլորոքին: Թրամփը նշել է, որ արդեն մեկուկես շաբաթ է, ինչ ընդունում է դեղամիջոցը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

«Դուք կզարմանաք՝ իմանալով, թե քանի մարդ է ընդունում այն։ Առաջնագծում աշխատողները, շատ շատերը ընդունում են այդ դեղամիջոցը։ Ես էլ եմ ընդունում։ Այո՛, այս պահին, ընդունում եմ։ Կարծում եմ, որ այն լավ ազդեցություն է ունենում։ Շատ լավ արձագանքներ եմ լսել, ուստի ամեն օր մեկ հաբ ընդունում եմ»,- ասել է Թրամփը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ