Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Նախարարությունը թվերը միանձնյա վերահսկելու մոլուցք ունի

Նախարարությունը թվերը միանձնյա վերահսկելու մոլուցք ունի

1742
0

Հայաստանը 1 միլիոն բնակչության հաշվով վարակվածների թվով անցավ հարևան Իրանին։ Ունենալով ընդամենը 3 միլիոն բնակչություն՝ մենք չէինք կարող 1 միլիոն բնակչության հաշվով ունենալ ավելի շատ վարակակիր, քան Իրանում, որի բնակչությունը անհամեմատ ավելի շատ է։ Ստացվում է, որ նման պատկեր ունենալու պատճառը պատկան մարմինների անփութությունն է, նրանց կողմից մշակված սխալ ռազմավարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում ասել է առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը։

«Նախարարության կողմից արգելվել է մասնավոր լաբորատորիաներում կորոնավիրուսի ախտորոշման համար իրականացվող թեստավորումները։ Փաստացի լաբորատորիաները զրկվում են այդ իրավունքից բնակչության լայն զանգվածներին անհասկանալի պատճառներով։ Պատճառը պարզ է՝ նախարարությունը թվերը միանձնյա վերահսկելու մոլուցք ունի»։

Առողջապահության կազմակերպչի խոսքով սկզբում կառավարությունը որդեգրել էր «կորոնավիրուսը ում շունն է» քաղաքականություն և այն արդարացնելու համար ցույց էր տալիս քիչ թվեր, չնայած, որ դրանք շատ էին։ Իսկ հետո թվերը սկսեց ուռճացնել՝ փորձելով եղած վարակիչներին թիվը հավասարապես բաժանել օրերի մեջ, որպեսզի ստանա միջինացված թիվ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ