Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը

Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը

2565
0

«Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության, մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում, այլ իրենց տներում ինքնամեկուսացվելու են:

Ասեմ, որ սա բերելու է համաճարակի կտրուկ ակտիվացման, որը սպասելի է, ավելին՝ անխուսափելի: Սրան հաջորդող 2-3 շաբաթները լինելու են ամենից ծանրաբեռնվածը, որից հետո վարակը սկսելու է օրեցօր մարել:

Ընդունում եմ, որ սա ծանր ու պատասխանատու որոշում է:
Որպես բժիշկ, ողջունում եմ այս դժվար, բայց անխուսափելի ռազմավարությունը, ու կիսում եմ այս քայլի պատասխանատվությունը՝ որոշումը կայացնողների հետ:
Առաջն Աստված, իմ աթեիստ Նախարար:

Իսկ Դուք սիրելիներս, հեռու մնացեք տարեցներից ու քրոնիկական հիվանդություն ունեցողներից: Ընդամենը 2 շաբաթ: Դժվար ու պատասխանատու 2 շաբաթ»:

Ըստ Առողջապահության նախարարի նոր հաղորդագրության, մի քանի օրից անախտանիշ վարակակիրները չեն պահվելու հիվանդանոցներում,…

Geplaatst door Հայկ Մանասյան op Dinsdag 19 mei 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ