Գլխավոր էջ Uncategorized Բջջայիններից առավել անվտանգ օգտվելու կանոններ

Բջջայիններից առավել անվտանգ օգտվելու կանոններ

1257
0

Կյանքն առանց բջջային հեռախոսի գրեթե անհնար է պատկերացնել: Սակայն մասնագետները պնդում են, որ բջջային հեռախոսներն ավելի շատ մարդկանց թշնամին են, քան բարեկամը: MedMedia.am-ը Ձեզ է ներկայացնում սմարտֆոնների առավել վտանգավոր մի քանի փաստ:

— Ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոսով խոսելը նույնքան վտանգավոր է, որքան  հարբած ղեկին նստելը

— Բջջայինների ռադիոհաճախականությունը  և հեռախոսակայաններից արձակվող ազդանշանները կարող են չարորակ ուռուցքների պատճառ  լինել

— Bluetooth-ը ևս ճառագայթում ունի, ուստի անհարգի չարժե միացրած թողնել

Բջջայիններից առավել անվտանգ օգտվելու կանոններ ստորև.

-միացած հեռախոսն ավելի լավ է պահել պայուսակում, ոչ թե գրպանում

-ցանկալի է օգտվել բարձրաձայն կապից կամ լարային գարնիտուրայից:

-ավելի հազվադեպ օգտվել բջջայինից փակ տարածքում՝ մեքենայի մեջ կամ տանը, քանի որ ճառագայթվող ալիքները կարող են արտամղվել պատերից և ծածկերից, ինչը մի քանի անգամ ավելացնում է ճառագայթումը

-աշխատել հնարավորության դեպքում չօգտվել հեռախոսից այն վայրերում, որտեղ ազդանշանը թույլ է, քանի որ այդ դեպքում բջջային հեռախոսը փորձում է գտնել փոխադրիչ անտենա, ուստի ճառագայթումն ավելանում է մի քանի անգամ

-չքնել բջջային հեռախոսի մոտ

-սահմանափակել բջջայինի հասանելիությունը երեխաների համար:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ