Գլխավոր էջ Նորություններ Ահա թե ինչու է պետք կարտոֆիլ ուտել

Ահա թե ինչու է պետք կարտոֆիլ ուտել

1212
0

Քչերին կարելի գտնել, որ չսիրեն տապակ կարտոֆիլ կամ կարտոֆիլով ջեռեփուկ: Համեղ է, բայց արդյո՞ք արժե այդքան շատ այս մթերքն օգտագործել: Կարտոֆիլի մի շարք օգտակար հատկություններ ներկայացնում ենք ստորև:

  1. Կարտոֆիլի օսլան վիտամին B6-ի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ այս վիտամինը շատ կարևոր դեր է խաղում երեխաների գլխուղեղի զարգացման հարցում և կարող է դանդաղեցնել տարեցների մոտ կոգնիտիվ գործառույթների վատթարացման գործընթացը:
  2. Կարտոֆիլը պարունակում է այնպիսի միացություններ, ինչպիսին են ֆլավոնոիդները, կարոտինոիդներն ու ֆենոլային թթուները: Այս միացություններն ազդում են որպես հակաօքսիդանտներ և չեզոքացնում են ազատ ռադիկալները:
  3. Կարտոֆիլը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, մանրաթելեր, վիտամիններ C և B6, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, նիացին ու ֆոլաթթու:
  4. Շատ օգտակար է նաև կարտոֆիլի կեղևը, որը նույնպես հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով:

Անգամ վերը նշված օգտակար հատկույթունների դեպքում, չարժե մոռանալ, որ ամեն բան գեղեցիկ և առողջարար է չափի մեջ:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ