Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի կասկածանքով վարակվածներին առաջարկու՞մ են պատվաստել Գարդասիլ տեսակի պատվաստանյութ

Կորոնավիրուսի կասկածանքով վարակվածներին առաջարկու՞մ են պատվաստել Գարդասիլ տեսակի պատվաստանյութ

1754
0

Ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Խաչատրյանն իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխված պացիենտներին առաջարկում են պատվաստել Գարդասիլ տեսակի պատվաստանյութ։

Տեղեկություն ունեմ,որ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխված պացիենտներին առաջարկում են պատվաստել Գարդասիլ տեսակի…

Geplaatst door Հովհաննես Խաչատրյան op Zaterdag 16 mei 2020

Այս տեղեկությունը հաստատելու համար Medmedia լրատվականը կապ  հաստատեց Խաչատրյանի հետ։ Վերջինս նշեց, որ այդ տեղեկատվությունն իրեն փոխանցել է իր ֆեյսբուքյան ընկերը։ Հովհաննեսը տրամադրեց նաև իր ֆեյսբուքյան ընկերոջ՝ Քրիստինեի հեռախոսահամարը։

Medmedia-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել իր քրոջ հարևանի հետ։

«Քրոջս հարևանին և նրա ընտանիքին մեկուսացրել են, նրանք այժմ կարանտինում են։ Նրանց առաջարկել են Գարդասիլ տեսակի պատվաստանյութ պատվաստել։ Ըստ բժիշկների՝ այդ պատվաստանյութը բարձրացնում է իմունիտետը, և նրանք ավելի թեթև են տանում կորոնավիրուսը»,- նշել է Քրիստինեն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ