Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանի պարզաբանումը

Ինչո՞ւ են Վրաստանում վարակման դեպքերն ավելի քիչ․ Փաշինյանի պարզաբանումը

710
0

Կորոնավիրուսի վարակման դեպքերը Հայաստանում մի քանի անգամ շատ են, քան հարևան Վրաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասուլիսի ժամանակ ուղղված հարցերից մեկը սրա պատճառների մասին էր։ Հարցը նաև այն մասին էր, թե հնարավո՞ր է, որ հարևան երկրները կեղծում են տվյալները։

Վարչապետը նախ ասաց, որ ինքը չի ասել, թե հարևանները կեղծում են, ու նշեց, որ հարևանների մասին վատ բան երբեք չի ասի։ Ինչ վերաբերում է կասկածների մասին խոսքերին, վարչապետն ասաց, որ օրինակ՝ եվրոպական որոշ երկրներում ախտանշաններ չունեցողներին ուղարկում են տուն և չեն հաշվում որպես վարակակիր։

Ինչ վերաբերում է կոնկրետ Վրաստանի հետ համեմատությանը, վարչապետն ասաց, որ Հայաստանում այս թվի մեծ աճը պայմանավորված է նաև անկանխատեսելի դեպքերի հետ։ Նա օրինակով ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչները գնացել են հնարավոր վարակակիրներից մեկի տուն, նա դուռը չի բացել ու ասել է, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, քանի որ չի ցանկացել չեղարկել ընտանեկան միջոցառումը։

Վարչապետը նաև հավելեց, որ կորոնավիրուսային համաճարակը դեռ չի ավարտվել, ու հնարավոր է, որ այդ թվերը փոխվեն։

Այլ երկրներ, ըստ Փաշինյանի, դիտարկում են նաև տնտեսական շահերի հետ հավասարակշռությունը, որի պատճառով էլ տարբեր երկրներում մոտեցումները պարբերաբար փոփոխվում են, որպեսզի տնտեսությունը դիմանա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ