Գլխավոր էջ Նորություններ Եթե կորոնավիրուսն ի հայտ գար 2019-ին, մենք էսօր ոչ մի փաստական թիվ...

Եթե կորոնավիրուսն ի հայտ գար 2019-ին, մենք էսօր ոչ մի փաստական թիվ չէինք ունենա. վարչապետ

742
0

Պարզ է, որ կորոնավիրուսը որոշակի սրբագրումներ է մտցնելու տնտեսական աճի մեջ, բայց մեր բախտը բերեց նրանով, որ հեղափոխությունից հետո մեկ ամբողջական տարի ունեցանք մինչեւ Կորոնոավիրուսի ի հայտ գալը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հիմա պատկերացնում եմ, որ կորոնավիրուսն ի հայտ գար 2019-ին, մենք էսօր ոչ մի փաստական թիվ չէինք ունենա, որ հեղափոխությունից հետո Հայաստանն ունեցել է տնտեսական հաջողություններ:

2018-ն, այնուամենայնիվ կիսատ տարի էր, և նույնիսկ երկրորդ կիսամյակի ցուցանիշները կարող էին բացատրել իներցիայով: Դրանք համոզիչ չէին լինի: Իսկ 2019-ին կարողացել ենք աշխատել այնպես, ինչպես ուզում էինք աշխատել եւ արձանագրել ենք կոնկրետ ցուցանիշներ: Դրանք պարզապես թվեր չեն, դրանք անհերքելի փաստեր են»,-ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ